copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:35 02-01-2022

Փարիզում սկանդալից հետո հանել են Հաղթական կամարի տակ կախված ԵՄ դրոշը

ԵՄ դրոշը, որը Փարիզի Հաղթական կամարի տակ էր կախվել ի պատիվ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահի, հանվել է կիրակի օրը աջակողմյան քաղաքական գործիչների կոշտ քննադատությունից հետո:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Կտավը կախվել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբի պատվին։ Դրան կտրուկ են արձագանքել աջերի և ծայրահեղ աջերի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Մարին Լը Պենը, Վալերի Պեկրեսը և Էրիկ Զեմմուրը։

Նրանք ստեղծված իրավիճակը որակել են սրբապղծություն և վիրավորանք Հաղթական կամարի տակ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին և կոչ են արել նախագահ Էմանուել Մակրոնին այնտեղ վերադարձնել ազգային դրոշը։

Ենթադրվում էր, որ ԵՄ դրոշը մի քանի օր ծածանվեր կամարի տակ. այն նախատեսվում էր հանել Սուրբ Ծննդյան լուսավորության հետ մեկտեղ՝ հունվարի 9-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից