copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:13 31-12-2021

3500 դոլար է տվել, որ քրգործով իր նկատմամբ պատիժը պայմանական չկիրառեն

Վայոց Ձորի մարզի տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տվյալներն իրացնելիս, տարածքային ոստիկանության բաժին են հրավիրել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ին, ով հայտնել է, որ նույն մարզի բնակիչ, 45-ամյա Ն. Վ.-ն տեղեկանալով, որ իր վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, հետագայում դատաքննության ընթացքում իր պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար, որից 2 հազար դոլարը՝ դատախազին, 2 հազար դոլարը՝ դատավորին, 2 հազար դոլարը՝ քննչականին տալու համար է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Հ.-ն հայտնել է, որ այս տարվա ապրիլին՝ 2 հազար դոլար, մայիսին՝ 1000 դոլար, իսկ օգոստոսին՝ 500 դոլար փոխանցել է Ն. Վ.-ին:

Այնուհետև Ա. Հ.-ն հայտնել է, որ ինքը տեղեկացել է, որ իր նկատմամբ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է փոխվել և ավելացվել է հոդված:

Դրանից հետո համոզվել է, որ Ն. Վ.-ն իր կողմից տրված 3500 ԱՄՆ դոլարը ոչ դատախազին, ոչ դատավորին, ոչ էլ քննչականին է հասել, այլ խարդախությամբ հափշտակել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

յնուհետև Ա. Հ.-ն հայտնել է, որ ինքը տեղեկացել է, որ իր նկատմամբ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է փոխվել և ավելացվել է հոդված:

Դրանից հետո համոզվել է, որ Ն. Վ.-ն իր կողմից տրված 3500 ԱՄՆ դոլարը ոչ դատախազին, ոչ դատավորին, ոչ էլ քննչականին է հասել, այլ խարդախությամբ հափշտակել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի