Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:05 31-12-2021

Պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն աննահանջ է

«Հայաստան» դաշինքն ուղերձ է հղել Ամանորի առթիվ։

«Ճանապարհում ենք 2021 թվականը։

Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար այն շարունակվող պարտության, ծանր կորուստների, երկրի ինքնիշխանությանն ուղղված ցավալի մարտահրավերների, խորացող ներքին բաժանարարների և անստույգ հեռանկարի տարի էր։

Բազմաթիվ ընտանիքներ ապրում են հարազատ որդիների ու հայրերի կորստի ցավը, հազարավորները՝ կիսում կորսված հայրենի տան ու փախստականի ճակատագիրը։

Մենք միասին հնարավորություն ունենք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։

Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն աննահանջ է։

Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մաղթում ենք, որ յուրաքանչյուր հայի ընտանիքում թևածի սիրո, խաղաղության, հարգանքի, հոգատարության ու բարեկեցության մթնոլորտը, որ մեր մայրերի և մանուկների աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն։

Թող 2022 թվականը Հայոց բանակի համար լինի զորացման ու մեր սահմանների անառիկության տարի։

Նոր Տարում նոր կորովով և ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու, մեր Հայրենիքի վերընձյուղման գործին։

Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- նշված է «Հայաստան» դաշինքի ուղերձում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան