copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:34 30-12-2021

2021 թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս

Օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմում է 86 տոկոս: Այս մասին Կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք ինքներս մեզ համար այս ցուցանիշով պետք է նշաձող սահմանենք եկող տարվա համար: 2022 թվականի համար մեր բյուջեի առանձնահտուկ տարբերությունն այն է, որ առկա է կապիտալ ծախսերի բաձր մակարդակ: Որոշ կարծիքներով դժվարություններ է ստեղծելու կառավարության համար, այն մարտահրավեր է: Եվ մենք պետք է այնպես անենք, որ այդ բարձր պլանավորված ցուցանիշը մեր իսկ ապահոված կատարողականի նկատմամբ ավելի նվազ չլինի: Ես խնդրում եմ մեր գործընկերներին, որ հենց առաջին օրից ուշադիր լինենք այս ցուցանիշին»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցուցանիշը կատարյալ չէ, սակայն նախորդ տարիների համեմատ փոփոխություններ կան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից