copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:10 29-12-2021

Հյուծվող Կիմ Չեն Ընը «կոտրել է» կորեացիների սրտերը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայումս ավելի նիհար տեսք ունի, քան երբևէ, գրում է Daily Mail-ը։ Մեկնաբանելով Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստում ԿԺԴՀ-ի ղեկավարի ելույթը՝ թերթն ամենից շատ ուշադրություն է դարձրել հանրապետության ղեկավարի արտաքին տեսքի փոփոխություններին։

Ինչպես նշվում է հրապարակումների մեջ, Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները պնդում են, որ երկրի ղեկավարը սկսել է քիչ ուտել «հանուն երկրի», քանի որ հանրապետությունում սննդի լուրջ պակաս կա։ Թերթի տվյալներով՝ ԿԺԴՀ ազգային հեռուստատեսությունը պնդում է, որ Կիմ Չեն Ընի հյուծված վիճակը «կոտրում է» կորեացիների սրտերը։

Միևնույն ժամանակ, արևմտյան տարբեր լրատվամիջոցներ սկսել են ակտիվորեն նշել տարվա սկզբից հանրապետության ղեկավարի քաշի կորուստը, հաճախ նման նյութերը կրկնում էին Կիմ Չեն Ընի վատառողջության մասին լուրերը։ Սակայն ԿԺԴՀ-ն հերքում է պետության ղեկավարի հիվանդության մասին տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով