copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:24 29-12-2021

Dior-ը դադարեցրել է համագործակցությունը հայտնի ռեփերի հետ

Dior նորաձևության տունը անորոշ ժամանակով հետաձգել է ռեփեր Թրևիս Սքոթի հետ համատեղ ստեղծված հագուստի կապսուլային հավաքածուի թողարկումը։ Այս մասին հայտնում է WWD ամսագիրը։

Նշվում է, որ համագործակցության դադարի պատճառը նոյեմբերին Astroworld փառատոնում տեղի ունեցած ողբերգությունն է։

«Հարգելով Astroworld փառատոնի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից տուժած բոլոր մարդկանց, Dior-ը որոշել է անժամկետ հետաձգել Cactus Jack հավաքածուի թողարկումը, որը պետք է ներառվեր 2022 թվականի ամառային հավաքածուում», - հայտնել են ընկերությունից։

Նախկինում ռեփերի հետ համագործակցությունը դադարեցրել էր նաև Nike ընկերությունը. անորոշ ժամանակով հետաձգվել է Air Max 1 x Cactus Jack սպորտային կոշիկների թողարկումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Հյուսթոնում կայացած Astroworld փառատոնում Սքոթի ելույթի ժամանակ երկրպագուների ամբոխը շտապել էր բեմ՝ հրմշտոց առաջացնելով։

Լրատվամիջոցների տվյալներով՝ շտապօգնության աշխատակիցները տուժածների մասին իմացել են երեկոյան 21։30-ի սահմաններում, սակայն շոուն շարունակվել է ևս 40 րոպե։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը