copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:32 28-12-2021

Տաք թեյը 90%-ով մեծացնում է քաղցկեղի ռիսկը. Daily Express

Daily Express-ի բրիտանական պարբերականը, հղում անելով Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը, նշել է, թե ինչպես է տաք թեյ խմելու սովորությունն ազդում քաղցկեղի առաջացման ռիսկի վրա։ Հետազոտության համաձայն՝ 60℃-ից բարձր ջերմաստիճանով թեյ խմելը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Cancer-ում, հիմնված է ավելի քան 500 հազար մարդուց ստացված տվյալների վրա:

«Շատերը սիրում են խմել թեյ, սուրճ կամ այլ տաք ըմպելիքներ։ Բայց, մեր տվյալներով, շատ տաք թեյը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի ռիսկը։ Ուստի, նախքան այն խմելը, ավելի լավ է սպասել՝ մինչև սառչի»,- ասել է Ամերիկյան ուռուցքաբանության միությունից Ֆարհադ Իսլամին:

Հետազոտության համաձայն՝ այն հիվանդների շրջանում, ովքեր օրական խմել են 700 կամ ավելի միլիլիտր 60℃-ից ավելի տաք թեյ, կերակրափողի քաղցկեղի ռիսկը մեծացել է 90%-ով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից