copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:22 28-12-2021

Սպանություն Գյումրիում. սպանվածը Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն է

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:

Իրավապահները Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում, հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին