copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:35 12-11-2022

Հենց նոր Ձեզնից լսեցի․ Պեմզաշենի վարչական ղեկավարը՝ գյուղում սպանված կնոջ` նախկին ընկերոջ կողմից սպանված լինելու մասին

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Մենք երեկ ներկայացրել էինք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի տեսակետը կատարվածի շուրջ, ով, անդրադառնալով կատարվածին, նշեց, որ բացահայտված հանցագործությունների տարբեր նկարագրություններ մեզ տալիս են հնարավորություն փաստելու, որ նմանատիպ հանցագործություններ լինում են նաև մեր երկրի քաղաքացիների կողմից։ Իրավապաշտպանը նաև նշեց, որ մենք այնքան դեպքերի ենք ականատես լինում, երբ նախկին կամ այժմյան ամուսինների, զուգընկերների կողմից կանանց պարանոցը կտրելու, հրկիզելու, բազմաթիվ հարվածներով սպանելու դեպքեր են գրանցվում։

Կատարված դեպքի վերաբեյալ գյուղում և մամուլում տարածված վարկածներից մեկն այն է, որ մինչ ամուսնանալը՝ սպանված կինը խոստացել է ազատազրկման վայրում գտնվող իր սիրելիին սպասել, մինչև վերջինս ազատ կարձակվի, սակայն, հետագայում այլ տղամարդու հետ ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Նախկին սիրեցյալը, դուրս գալով բանտից, որոշել է վրեժխնդիր լինել կնոջից ու վրեժխնդրությունն իրագործել է դաժանագույն ձևով։

Oragir.News-ի հետ զրույցում Պեմզաշեն գյուղի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը, խոսելով վերը նշված վարկածի իսկությունից, ասաց.«Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում նման բան։ Ես չեմ կարդացել նման բան»։

Հարցին, թե կինը այդ գյուղի՞ց էր, Վարդանյանը պատասխանեց, ոչ, ուրիշ գյուղից էր։

Համագյուղացիները սպանված կնոջ ու իր ամուսնու մասին դրական կարծիք են հայտնում, նշում են, որ համեստ ու սիրով ընտանիք են եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում