Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:59 28-12-2021

Բրիտանական հրատարակչությունը փոխել է «Պուտինի մարդիկ» գրքի բովանդակությունը

Բրիտանական HarperCollins հրատարակչությունը որոշել է փոխել «Պուտինի մարդիկ» գրքի բովանդակությունը, որը շոշափում է նաև ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովի գործունեությունը։ Նման պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտադատական ​​կարգով, գրում է «Կոմերսանտ»-ը։

Այս գրքի 2020թ.-ի հրատարակությունը տեղեկատվություն էր պարունակում, որ ռուսաստանցի ձեռնարկատերն օգտագործել է Գազպրոմում ունեցած իր պաշտոնական դիրքը՝ ակտիվներ ձեռք բերելու համար: Բացի այդ, նշվում էր, որ Ուսմանովը բազմիցս փորձել է «կաշառել» բրիտանական էլիտային կամ «ներթափանցել» այնտեղ. դրա համար նա խոշոր գումարներ է փոխանցել քաղաքական կուսակցություններին, ոչ պաշտոնական կապեր է հաստատել բրիտանական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ։

«Այս հրատարակչությանը ապացույցներ ենք ներկայացրել, որ Ուսմանովն ակտիվները ձեռք է բերել երկրորդային շուկայում՝ մրցունակ գնով, գործարարը չի մասնակցել սեփականաշնորհմանը։ Հրատարակչությունում մեր փաստարկներն ընդունվել են, գրքի էլեկտրոնային տարբերակում արդեն փոփոխություններ են կատարվել, հետագայում թողարկվող բոլոր օրինակները կուղղվեն»,- պարզաբանել է Ուսմանովի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված