Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:28 25-12-2021

Իրաքի վարչապետը քրիստոնյաներին կոչ է արել վերադառնալ երկիր

Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին կոչ է արել բոլոր քրիստոնյաներին, ովքեր նախկինում ապրել են այդ երկրում, մտածել այնտեղ վերադառնալու և երկրի վերածննդին մասնակցելու մասին:

«Քրիստոնյաները կարևոր դեր ունեն Իրաքում և պետք է խրախուսվեն երկրում մնալու համար»,- Ալ-Քազիմիի խոսքերն է մեջբերում elnashra.com-ը: Վարչապետը նաև նշել է, որ որոշ ուժեր փորձում են թուլացնել Իրաքի կրոնական և մշակութային բազմազանությունը, սակայն իշխանությունները մտադիր են ամրապնդել երկրի անկախությունը։

Մինչև 2003 թվականը Իրաքում ապրում էր մոտ 1,5 միլիոն քրիստոնյա, հետագայում նրանց թիվը կրճատվել է մինչև 250 հազարի։ Բռնի տեղահանվել է 130 հազ. մարդ։