Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 15:53 17-08-2026

Հրապարակվել են Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան առաջին լուսանկարները

Vogue ամսագրի փոխանցմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը պաշտոնապես ամուսնացել են օգոստոսի 11-ին՝ իրենց հարաբերությունների 10-ամյակի օրը, իսկ մտերիմների համար նախատեսված փակ արարողությունը տեղի է ունեցել Կասկայսի իրենց տանը, որտեղ հարսնացուն ներկայացել է սպիտակ մետաքսե Gucci կոստյումով։

Տանը կայացած պաշտոնական մասից հետո նորապսակներն այցելել են Ֆատիմայի հայտնի մատուռ, որտեղ ստացել են հոգևոր օրհնություն իրենց համատեղ ընտանեկան կյանքի համար։