copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:49 25-12-2021

Չեխիայում դադարել է գործել արտակարգ իրավիճակների ռեժիմը

Չեխիայում ավարտվել է արտակարգ իրավիճակների ռեժիմը, որը սահմանվել էր նոյեմբերի 25-ին՝ COVID-19-ի համավարակի պատճառով։ Այն գործել է 30 օր։

Երկրում ռեստորանները, սրճարաններն ու բարերը կաշխատեն ժամը 22:00-ից մինչև 05:00-ն, հանվում է հանրային տարածքում ոգելից խմիչքներ օգտագործելու արգելքը, իսկ սպորտային և մշակութային միջոցառումների այցելուների առավելագույն թիվը կավելանա՝ բոլորի համար նստատեղերի առկայության և բոլորի պատվաստված լինելու պայմանով:

Երկրի իշխանությունները չեն բացառում, որ կրկին արտակարգ ռեժիմ կմտցվի՝ ելնելով համավարակի հետ կապված իրավիճակի զարգացումից։ Նախատեսվում է նաև խստացնել վերահսկողությունը Չեխիայում դեռևս գործող համաճարակաբանական անվտանգության միջոցառումների պահպանման նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի