copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:54 25-12-2021

Լիլիթ Մակունցի՝ դեսպան նշանակվելուց հետո որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուց ի վեր՝ ՀՀ դեսպանությունը ԱՄՆ լոբբիստական որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքել: Տեղեկացանք, որ Նահանգներում մեր դեսպանության և ամերիկյան լոբբիստական կազմակերպություններից մեկի պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա մարտին, ինչից հետո նորը չի կնքվել:

Մեզ հասած տեղեկություններում՝ դեռևս օգոստոսին դեսպան նշանակված նախկին պատգամավորն ամերկյան տարբեր կառույցների, գերատեսչությունների ու մարդկանց հետ հանդիպումներ սկսել է ունենալ նշանակումից մեկ ամիս անց միայն՝ տեսակցելով Կոնգրեսի՝ հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամներին: Այնինչ, ԱՄՆ-ում հավատարմագրված ցանկացած դեսպանի համար միշտ էլ առաջնային եղել ոչ միայն հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների, այլ նաև այն կոնգերսականների ու Վաշինգտոնում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների հետ աշխատել, հանդիպել, որոնք անգամ չեզոք կամ փոքր-ինչ հակա տրամադրություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի մասով:

Պաշտոնավարումից մինչ օրս սակայն Մակունցն այլ երկրի դեսպանի հետ չի հանդիպել (համեյանդեպս՝ նման տեղեկության չենք հանդիպել): Այս ժամանակահատվածում նա հանդիպումներ չի ունեցել նաև ազդեցիկ կրոկանական կազմակերպությունների ու եկեղեցիների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ավետարանական ու Կաթոլիկ եկեղեցին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից