copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:47 24-12-2021

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը:

Նա նշել Է, որ 2021 թվականին Ուկրաինայի տարածքում անցկացվել են Կիեւի եւ դաշինքի երկրների համատեղ զորաշարժեր, այդ թվում՝ քառորդ դարի ընթացքում խոշորագույն Defender Europe-ը: Պոլիշչուկի խոսքով՝ 2022 թվականին զորաշարժերը կհասնեն արդեն իննի, իսկ դրանցում գործի դրված զինծառայողների թվաքանակը 2021 թվականի համեմատությամբ գրեթե կրկնակի կաճի՝ հասնելով 64 հազարի, գործարկված ինքնաթիռների եւ ուղղաթիռների թվաքանակը կաճի ավելի քան եռակի՝ մինչեւ 361, մարտանավերինը՝ գրեթե քառակի՝ հասնելով 256-ի:

«Աճում են Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժությունների մասշտաբները, տարածքային ընդգրկվածությունը եւ տեւողությունը… Բոլոր վարժանքները կապված են միասնական ծրագրով եւ ունեն հակառուսական ուղղվածություն»,-ասել Է Պոլիշչուկը: Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություն Է մտցրել երկու օրենքի մեջ՝ հրաժարելով պետության արտադաշինքային կարգավիճակից: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը փոփոխություն Է մտցրել Սահմանադրության մեջ՝ ամրապնդելով ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում երկրի ուղեգիծը:

Ուկրաինան դարձել Է վեցերորդ պետությունը, որն ստացել Է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել Է, որ դաշինքին անդակցելու համար կպահանջվի հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար շատ երկար ժամանակ կպահանջվի: Փորձագետները կարծում են, որ Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնել առաջիկա 20 տարում:

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր