Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 23-12-2021

Պուտինի ամենամյա ասուլիսին մասնակցող լրագրողներին կմշակեն արծաթի մասնիկներով. ԶԼՄ-ներ

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսին, միջոցառումից առաջ կմշակեն արծաթի մասնիկներով։ Այս մասին հայտարարել է նախագահի գործերի կառավարման մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ասուլիսին նախապատրաստվելիս մեր մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել սանիտարահամաճարակային պահանջներին»,- նշել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ մայրաքաղաքային Մանեժի մուտքի մոտ տեղադրվել է «եզակի սարք», որը ասուլիսին հավատարմագրված բոլոր լրագրողներին կմշակի արծաթի մասնիկներով։

«Դա բացարձակապես անվտանգ է, ընդհակառակը, ես կասեի՝ նույնիսկ օգտակար է»,- վստահեցրել է Կրիլովան։

Մուտքի մոտ մեդիայի բոլոր աշխատակիցները կստանան նանո-արծաթի հակաբակտերիալ լուծույթով մշակված պաշտպանիչ դիմակներ։ Լրագրողները կնստեն միմյանցից 1,5 մետր հեռավորության վրա դրված աթոռներին։

Պուտինի մեծ մամուլի ասուլիսը կսկսվի դեկտեմբերի 23-ին, Կիևի ժամանակով ժամը 11-ին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է