copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 23-12-2021

Այդ ի՞նչ հեղափոխության մասին եք խոսում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու արտահերթ նիստում վերջինս բավականին սուր ելույթ ունեցավ՝ ըստ էության քարը քարին չդնելով ՔՊ-ից, չնայած այնտեղ, հանուն արդարության, արդեն վաղուց «քար» էլ չկա: Սակայն սկսած իշխանավորների՝ իրենց կյանքը բարելավելու մասին հիշատակումից մինչև կոռուպցիոն ռիսկեր, մինչև լայքամեռություն ու Ֆեյսբուքով պետության կառավարում, փաստացի գրեթե նորություն չկար Մարությանի խոսքերի մեջ: Այդ ամենի մասին վաղուց խոսում են բոլոր գիտակից, սթափ դատող, օբյեկտիվ մասնագետներն ու գործիչները:

Նորությունն այն էր, որ այդ ամենի մասին բարձրաձայնում է մարդ, որը երկու տարուց ավելի թիմի անդամ է եղել և որը այդ նույն թիմի հատուկենտ աշխատող պաշտոնյաներից էր: Նորություն չէր նաև այն, որ ժամանակին Մարությանին գովերգողները, նրա հետ ընկերությամբ պարծեցողները, նրա արած գործերով հպարտացողներն այս օրերին վերջին հայհոյանքներն ու մեղադրանքներն են ուղղում նրան: Նորություն չէ, որովհետև այսպիսին է ՔՊ-ն, սա իրենց տեսակն է: Սակայն այս ամենի մեջ կա չափազանց ուշագրավ մի դրվագ:

«Քայլողները» Մարությանին մեղադրում էին հեղափոխությանը դավաճանելու մեջ, Մարությանն էլ ասում էր՝ իրականում հեղափոխական արժեքներից դուք եք հեռացել: Այստեղ է, որ երկու կողմն էլ սխալվում են: Իրականում ոչ մի հեղափոխություն չի եղել, որ ինչ-որ մեկն էլ հեռանա դրանից. եղել է իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հավատարիմ են իշխանափոխությանն ու իրենց աթոռներին: Այո, եղել են մարդիկ, ովքեր միամտորեն իսկապես հավատացել են «հեղափոխությանն» ու հեղափոխական արժեքներին, բայց նրանք վաղուց արդեն Փաշինյանի հետ չեն: Այ, սա հստակ օրինաչափություն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով