copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:25 22-12-2021

Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ․ Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Դեռևս քվեարկություն չի եղել, բայց Հայկ Մարությանի մասին արդեն «անցյալ կատարյալով» եք խոսում, ու բոլորը շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Մի շաբաթում հարց եք որոշել, նիստ եք հրավիրել, հավաքվել եք այստեղ ու անվստահություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ինչ է պատահել։ Որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր՝ բացի նրանից, որ նա Ձեր կուսակցությունից դուրս է եկել»,-ասաց Վարդանյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։

Ավագանու անդամն ընդգծեց, թե չի ուզում որևէ կերպ մասնակից դառնալ այս կրկեսին։ «Դուք ոնց հրահանգ կատարող էիք, ինձ համար շարունակում եք այսօր մնալ հրահանգ կատարող։ Ես մինչև այս իմացել եմ շատերի դրական կարծիքը Մարությանի մասին, չի կարող մեկ գիշերում բան փոխվել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, թե ոչ մեկի համար գործընթացի հիմնավորումներ չկան։

Նա նաև դիմեց Հայկ Մարությանին՝ հարցնելով․ «Դուք հիմա սև՞ եք, թե՞ սպիտակ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել