Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:42 21-12-2021

Աբխազիայում բախումներ են սկսվել նախագահական նստավայրի մոտ

Աբխազիայի մայրաքաղաքում ցուցարարները անկարգություններ են կազմակերպել նախագահական նստավայրի մոտ, լսվում են կրակոցների ձայներ։ Այս մասին հայտնում են տելեգրամյան տեղական ալիքները։

Հաղորդվում է, որ ցուցարարները փորձում են շրջել ավտոբուսները, որոնցով իշխանությունները ցանկապատել են կառավարական շենքերը դժգոհ քաղաքացիների հանրահավաքի նախօրեին:

Մարդիկ հավաքվել էին կառավարական շենքերի համալիրին հարող հրապարակում ժամը, հանրահավաքից հետո ընդդիմության պատվիրակությունը բանակցությունների է գնացել երկրի նախագահ Ասլան Բժանիայի հետ, սակայն նա հրաժարվել է հրապարակ գնալ և բանակցել ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Սուխումի նախկին քաղաքապետ Կան Կվարչիայի հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են գործադիր իշխանությունների աշխատանքից, հանցավորության սրված իրավիճակից, էներգետիկայի, տնտեսության և այլ ոլորտներում տիրող իրավիճակից։

Նախօրեին հանրապետության նախագահը հորդորել է բնակիչներին չգալ բողոքի ցույցին և խոստացել, որ իրավապահ մարմինները կդադարեցնեն օրենքի խախտումները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան