Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:26 21-12-2021

Չեչնիան լքած ընդդիմադիր բլոգերը չի կարողանում կապ հաստատել ընտանիքի հետ

Չեչնիայից Թուրքիա տեղափոխված ընդդիմադիր բլոգեր Հասան Խալիտովը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի կարողանում կապ հաստատել հանրապետությունում մնացած իր հոր և եղբայրների հետ։

Խալիտովը մտահոգություն է հայտնել նրանց կյանքի համար, քանի որ ավելի վաղ ճնշումներ են եղել նրա ընտանիքի վրա։ Մասնավորապես, բլոգերի հարազատներին ստիպել են հրապարակայնորեն «նվաստացնել ու նախատել» նրան և տեսանկարահանել են դա։ Բացի այդ, հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Խալիտովի եղբայրը նրան ասել է, որ ընտանիքին ֆիզիկական հաշվեհարդար է սպառնում, եթե բլոգերը «չհանդարտվի»։

Հասան Խալիտովն այդ սպառնալիքները կապում է Ռամզան Կադիրովին քննադատելու փաստի հետ: Նա նշել է, որ ինքն էլ է պարբերաբար հաշվեհարդարի սպառնալիքներով զանգեր ստանում։

Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դաուդովը, մեկնաբանելով Խալիտովի հայտարարությունը, ասել է, որ հանրապետության իշխանությունները «թքած ունեն արտերկրում գտնվող նման ծաղրածուների վրա»։

Ինչպես նշում է «Դոժդ»-ը, Հասան Խալիտովը մեկնել է Թուրքիա՝ վրեժի մտավախությունից դրդված։ Նա որպես վկա էր անցնում հեռուստատեսությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ մահափորձի նախապատրաստման գործով։ Վրացական լրատվամիջոցները, հղում անելով երկրի հատուկ ծառայություններին, որպես մահափորձի պատվիրատու անվանում էին Չեչնիայի ղեկավար Կադիրովին։

Ավելի ուշ Խալիտովը հայտարարել էր, որ Կադիրովը նրա հարազատներին «արյան վրեժ» է հայտարարել։ Ի պատասխան, բլոգերի հայրը՝ Գանի Խալիտովը, որդուն ուղղված կոչ էր ձայնագրել, որում նրան «իր թշնամին» էր անվանել։ Տեսանյութը հրապարակել էր Չեչնիայի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Խանբիևը։

Ամենից շատ դիտված

21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
22:14 ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին