Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:09 20-12-2021

Էրդողանին մերժեցին՝ նախապատվություն տալով Կիպրոսին

Թուրքական Cumhuriyet պարբերականը գրում է, որ քաթարական պետական Qatar Energy և ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil ընկերություններից բաղկացած կոնսորցիումը ստորագրել է համաձայնագիր Կիպրոսի իշխանությունների հետ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու 5-րդ բլոկում գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։

Պարբերականի համար ուշագրավ է այս փաստն այնքանով, որ Քաթարը համարվում է Թուրքիայի դաշնակիցը, սակայն չնայած այն բանին, որ Էրդողանն իր ոտքով հասավ Քաթար, և չնայած, որ Անկարան իր բացասական վերաբերմունքն արտահայտել էր այդ նախագծի հետ կապված, սակայն այնուհանդերձ, արաբական այս միապետությունում որոշեցին պարզապես անտեսել Թուրքիայի մոտեցումները և շարունակել կյանքի կոչել այս նախագիծը։

Katar գործակալությունն էլ հայտնում է, որ այս նախագծում Qatar Energy-ն ունի 40 տոկոսանոց բաժնեմաս, իսկ ExxonMobil ընկերությունը՝ 60%-անոց բաժնեմաս։ Ռեգիոնալ օպերատորի դերում հանդես է գալու ամերիկյան ընկերությունը։ Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, որ քաթարական ընկերությունը հետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնություն է ստանում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով