copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:03 17-12-2021

Դիմակի փոխարեն դեմքին վարտիք դրած ուղևորին հեռացրել են ինքնաթիռից

ԱՄՆ-ի բնակիչը հայտնվել է United Airlines-ի սև ցուցակում՝ դիմակի փոխարեն վարտիք կրելու համար, հայտնում է New York Post-ը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուղևորի անունը Ադամ Ջեն է, տղամարդը թռչում էր Վաշինգտոն։ Երբ բորտուղեկցորդուհիները խնդրել են դիմակ կրել, նա վիճաբանության մեջ է մտել նրանց հետ և հրաժարվել է կատարել նրանց պահանջները։

«Այս ամենը անհեթեթություն է, հիմարություն և թատրոն», - վրդովվել է Ադամը:

Դրանից հետո տղամարդը ուսապարկից հանել է կանացի վարտիք ու քաշել գլխին։ Ճիշտ է, այս տեսքով նրան թույլ չեն տվել մնալ ինքնաթիռում և նրան հեռացրել են ինքնաթիռից։

«Ուղևորը չի պահպանել դիմակներ օգտագործելու մասին դաշնային օրենքը։ Մեր թիմը խնդիրը լուծել է թռիչքից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, United Airlines-ն իր սև ցուցակում է ներառել Ադամին, սակայն տղամարդը չի հուսահատվում։ Նա պատմել է, որ արդեն գնել է այլ ավիաընկերության ինքնաթիռի տոմսեր։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը