copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:07 02-02-2021

APPLE-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է FACE ID-ՈՎ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ IPHONE-Ը ԱՐԳԵԼԱԲԱՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Այժմ iPhone-ի տերերը կկարողանան արգելաբացել իրենց սմարթֆոնը Face ID-ի միջոցով՝ առանց դեմքից հանելու բժշկական դիմակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Apple–ի ռուսական գրասենյակին:

Նշվում է, որ այս հնարավորությունը հայտնվել է iOS 14.5-ի բետա տարբերակում: Գաջեթը բացելու համար հարկավոր է Apple Watch:

Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պարզապես անհրաժեշտ է նայել iPhone-ին, այնուհետև Apple Watch-ը կստանա ազդանշան, որը հաստատում է հեռախոսի արգելաբացումը: Սմարտֆոնը կարելի է արգելաբացել նաև ժամացույցից:

Հստակեցվում է նաև, որ App Store-ում, iTunes-ում և Safari-ում գաղտնաբառերը ավտոմատ լրացնելու համար դիմակ կրող օգտվողները պետք է մուտքագրեն իրենց iPhone-ի ծածկագիրը, իսկ բժշկական դիմակ կրողները Apple Pay-ով գնումների վճարման համար պետք է օգտագործեն Apple Watch-ը:

IOS 14.5 և iPadOS 14.5 գործառնական համակարգերի հանրային տարբերակները դեռ հասանելի չեն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում