copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:20 17-12-2021

Կորոնավիրուսը հաղթահարել չի հաջողվում. ՄԱԿ

Կորոնավիրուսին միայն պատվաստումների միջոցով հաղթել չի ​​հաջողվի: Այս մասին, դեկտեմբերի 16-ին, տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված տեսաձևաչափով անցկացվող մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։

«COVID-19-ը չի անհետացել և չի անհետանում: Այժմ արդեն ակնհայտ է, որ միայն պատվաստանյութերով հնարավոր չէ համավարակն արմատախիլ անել»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատվաստումը կանխում է հոսպիտալացումն ու մահվան ելքը, ինչպես նաև դանդաղեցնում է վիրուսի տարածումը։

«Այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով հիվանդացության դեպքերը չեն նվազում»,- շեշտել է գլխավոր քարտուղարը։

Գուտերիշի խոսքով, վարակի շարունակական տարածումն ամբողջ աշխարհում պայմանավորված է պատվաստանյութերի բաշխման անհավասարությամբ, մարդկանց պատվաստվելու դժկամությամբ, ինչպես նաև «թեթևամիտ վերաբերմունքով»։

Նա նաև կոչ է արել բոլոր երկրներին ավելի ակտիվ պատվաստել իրենց քաղաքացիներին և մինչև տարեվերջ հասնել աշխարհի բնակչության 40%-ի, իսկ մինչև հաջորդ ամառ՝ 70%-ի պատվաստմանը։

Ամենից շատ դիտված