copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:58 04-08-2021

22 օր է՝ չի հաջողվում գտնել Սյունիքից կորած երկու զինծառայողներին

22 օր է՝ չի հաջողվում գտնել Սյունիքից կորած երկու զինծառայողներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։

Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները չեն դադարել։

Զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։ Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը քննարկվում է առաջին իսկ օրվանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։