copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:55 17-12-2021

Ի՞նչ ուտել սեռական կյանքի որակը բարելավելու համար

Սննդակարգը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր առողջության վրա։ Ամերիկյան հետազոտության համաձայն՝ էրեկտիլ դիսֆունկցիան կարելի է կանխել նաև ճիշտ սննդակարգով։ Էրեկտիլ ֆունկցիայի պահպանման համար պետք է սննդակարգում նվազեցնել մսի օգտագործումը։

ԱՄՆ-ում մոտ 18 միլիոն տղամարդ տառապում է էրեկտիլ դիսֆունկցիայից, Գերմանիայում՝ չորսից վեց միլիոն տղամարդ, գրում է Fosus.de-ն։

«Սննդի որակը կապվա՞ծ է արդյոք էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման ռիսկի հետ» հարցին. փորձել է պատասխանել 1986 թվականին կատարված լայնածավալ հետազոտութունը, որին մասնակցել են 40-ից 75 տարեկան 50000 տղամարդիկ:

Նրանց 16 տարի շարունակ հետևել են և չորս տարին մեկ տրամադրել սննդի մանրամասն պլաններ: Երկու տարին մեկ կազմվել է առողջական վիճակի վերաբերյալ միջանկյալ բժշկական եզրակացություն։

Հետազոտության համար մնացել է 21469 մարդ՝ միջինում 62 տարեկան։ Մինչև 60 տարեկանների շրջանում գրանցվել է էրեկտիլ դիսֆունկցիայի 968 դեպք։ Դիսֆունկցիայով պացիենտները վատ սննդակարգ էին ունեցել։

Էրեկտիլ դիսֆունկցիայի ամենացածր ռիսկ ունեցող խումբը մինչև 60 տարեկաններն էին, որոնք միջերկրածովյան սննդակարգով էին սնվում: Սակայն միջերկրածովյան սննդակարգին հետևող տարեց տղամարդիկ նույնպես ունեին էրեկտիլ դիսֆունկցիայի ավելի ցածր ռիսկ:

Հետազոտողների թիմը եկել է այն եզրակացության, որ սննդակարգն ազդում է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման ռիսկի վրա, և որ միջերկրածովյան դիետան նվազեցնում է այդ ռիսկը:

Եթե ​​էրեկտիլ դիսֆունկցիան առաջանում է երիտասարդ տարիքում, դա կարող է ավելի ուշ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Ուստի հետազոտության հեղինակները մեծ նշանակություն են տալիս իրենց ստացած արդյունքներին։

Նրանք կարծում են, որ էրեկտիլ դիսֆունկցիայի վտանգը երիտասարդ տղամարդկանց համար կարող է խթան հանդիսանալ՝ փոխելու իրենց սննդակարգը: Այս կերպ հնարավոր է կանխարգելել նաև սրտանոթային լուրջ հիվանդությունները ծերության ժամանակ։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է