copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:07 16-12-2021

Փայլանը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պատասխանատվությունը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր շրջափուլի մեկնարկին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա կարծիք է հայտնել, որ քաղաքական կամքի և ցանկության առկայության դեպքում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։

Փայլանը հայտարարել է, որ այդ գործընթացում և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Շեշտել է, որ ինքը՝ որպես Թուրքիայի պատգամավոր, նույնպես պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն։

Պատգամավորը խիստ կարևոր և պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարևորությունը։

Փայլանը նշել է, որ երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև առկա նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ, քանի որ երկու ժողովուրդներն ապրել են միասին հարյուրավոր տարիներ։

Նրա գնահատմամբ՝ կարևոր քայլ է այն, որ և՛ Հայաստանի ավիաընկերությունը, և՛ Թուրքիայի ավիաընկերություններն ուղիղ չվերթներ են սկսելու իրականացնել։

«Կարծում եմ, որ դրան պետք է անպայման հետևի տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ անպայման բացվի սահմանը»,- ընդգծել է Փայլանը և հավելել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, փոխադարձ դեսպանություններ բացվեն և դեսպաններ նշանակվեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ