copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:49 19-05-2022

Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել է նաև Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակներում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Չավուշօղլուի խոսքով, հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում»:

Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան:

Խոսվել է նաև F-16 կործանիչների, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, աջակցում են Թուրքիային թիրախավորող «ահաբեկչական կազմակերպություններին»:

Քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ