copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:29 16-12-2021

Թուրքիայից ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ

Նախնական տվյալներով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ: Կառավարության նիստից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը նշեց՝ ՊԵԿ-ի մաքսային ծառայությունը հետևում է, որ թուրքական ապրանքները չներմուծվեն այլ երկրների պիտակներով: Ըստ նրա` այնուամենայնիվ, վերահսկողությունը բարդանում է նրանով, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից ապրանքները ենթակա չեն մաքսային զննման, և դա սողանցք է թողնում արգելքի տակ գտնվող արտադրանքը տեղափոխելու համար:

«Դրա հետ մեկտեղ, էմբարգոյի որոշակի ազդեցություն կա, եթե նախկինում Թուրքիայից ներկրումը տարեկան 260-270 միլիոն դոլարի էր, ապա 2021 թվականի արդյունքներով, նախնական գնահատմամբ, այն կրճատվել է մոտ 10 անգամ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի