copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:58 16-12-2021

Վեդիում ՔՊ-ի ու «Հանրապետության» ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Այս մասին հայտնում է Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ դիմումները քննարկվելու են դեկտեմբերի 16-ին, ժամը 11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

«Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը։

Վեդիում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել է 8666 մարդ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 ձայն: Ընտրությունների արդյունքներով որևէ ուժ չի ստացել բավարար ձայներ՝ միայնակ իշխանություն ձևավորելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը