copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:15 15-12-2021

Սա այն դեպքն է, երբ ես շատ կուզեմ հավատալ, որ միջանցք չի լինելու․ Զաքարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն անդրադարձավ Ալիևի՝ Սյունիքով միջանցք ստանալու նկրտումներին և պնդումներին։ Զաքարյանի խոսքով, Բաքուն ուզում է առավելագույնը ստանալ պարտված պետությունից, սակայն Լաչինի միջանցքն ու Սյունիքի հնարավոր միջանցքը միմյանց հետ, Մխիթարյանի կարծիքով, անհամեմատելի են․

«Ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես է լինելու, ինչ-որ տեղ նույնիսկ բնական էլ է․ հաղթած պետությունը պարտված պետության հետ փոխհարաբերություններում պետք է ձգտի առավելագույնին, իսկ մենք պետք է ձգտենք այս իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Չգիտեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՞ ոչ, բայց նույնիսկ տնտեսության վերաբերյալ էլ, բեռնաշրջանառության և այլն, համապատասխան չէ, ասիմետրիկն է Մեղրիով և Լաչինի միջանցքով նախատեսվող այդ բեռնաշրջանառությունը։ Չհաշվելով հարցի բարոյական կողմը, զուտ տնտեսագիտորեն՝ էլի անհամեմատելի մեծություններ են Մեղրիով նախատեսվող այդ խոշոր աշխարհաքաղաքական «պորտալարն» ու Լաչինի միջանցքը, որը Արցախի մեր հայրենակիցներին է կապում մեզ հետ»,- ասաց Մխիթարյանը։

Մխիթար Զաքարյանի խոսքով, ճանապարհների բացումը տնտեսական նշանակություն ունի, սակայն Հայաստանն այժմ գործոն չէ, և չի կարող իր պետական շահը առաջ տանել․ «Գիտեք՝ բոլոր ճանապարհներն էլ պետք է, որ բացվեն, աշխատեն՝ զուտ տնտեսական շահը նկատի ունենալով, բայց այդ բոլորը պետք է արվեն արժանապատիվ ձևով։ Այն ժամանակ, երբ մեր պետությունը շտկած կլինի իր մեջքը, այս պարտությունից ուշքի եկած կլինենք, և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ժամանակ կկարողանանք մեր հայկական շահը, մեր պետականության շահը առաջ տանել։ Որպեսզի կարողանանք մեր շահը առաջ տանել, մենք պետք է մեզնից ֆակտոր ներկայացնենք։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հիմա ամենաանհարմար պահն է այդպիսի գլոբալ, աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու համար»։

Հարցին, թե որտեղի՞ց ընդդիմությանը վստահություն, որ Սյունիքով միջանցք է լինելու, երբ իշխանությունը ամենաբարձր մակարդակով հերքել է միջանցք տալու վերաբերյալ հարցը․ «Սա այն դեպքն է, երբ ես շատ կուզեմ հավատալ, որ միջանցք չի լինելու, և այն կասկածները, որոնք ես և իմ գործընկերներն ունենք միջանցքի վերաբերյալ, փարատվեն»,- ասաց Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը