copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:17 15-12-2021

Հանցագործությունների թիվն ավելացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23 հազար 834 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 22 հազար 8 դեպք, այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1826 դեպքով:

Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 11 հազար 434 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 711: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 282՝ անցած տարվա 261-ի դիմաց:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, հանցագործությունների տեսակներով պայմանավորված, աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 162 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 176-ի: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել:

Անցած տարվա 4027 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5029 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում