copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:32 07-10-2021

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 858, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 23 հազար 440: Բայց, մյուս կողմից, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 289-ից հասնելով 321-ի:

Հայտնի իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։

Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այս տարվա 8 ամիսներին բնական հավելաճը կազմել է 2325, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 3 հազար 616 էր, 2019թ.՝ 2 հազար 492»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում