Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:27 12-12-2021

Պատերազմում վիրավորում ստացած երիտասարդները նոր մասնագիտություն կստանան

Աղվերանում այս օրերին 6-օրյա ճամբարի են մասնակցում Հայաստանի տարբեր բնակավայրերից 50 երիտասարդներ, որոնք մասնակցել են պատերազմին և վիրավորում են ստացել։ Նրանք ուսումնասիրում են ծրագրավորում՝ հանգիստ աշխատանք գտնելու և կյանքի բնականոն հունի մեջ մտնելու հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական վարչության տեսանյութում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կողմից:

Պետությունը գործակցում է միջազգային գործընկերների և մասնավորի հետ պատերազմի մասնակիցների զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Նրանց համար տարբեր մարզերում նաև անկախ կյանքի կենտրոններ են ստեղծվելու, որտեղ բուժական մարզումներից բացի մասնագիտական կողմնորոշման ու վերապատրաստման հնարավորություն էլ կլինի։

Ամենից շատ դիտված