copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:32 11-12-2021

Հզոր պայթյուն՝ Լիբանանի փախստականների ճամբարում. կան զոհեր և վիրավորներ

Լիբանանի հարավում՝ Տիր քաղաքում, պաղեստինցի փախստականների Բուրջ-էշ-Շիմալի ճամբարում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։ Կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը:

Զոհերի ստույգ թիվը չի նշվում, սակայն անվտանգության ծառայությունից պաշտոնյան, անանունության պայմանով, ասել է, որ պայթյունները կարող էին մինչև 12 մարդու կյանք խլել։

Նախնական տվյալներով՝ դիզելային վառելիքի կցավագոնի բռնկումից հետո կրակը տարածվել է մզկիթի վրա, որտեղ, ըստ տեղի բնակիչների, պահվում էին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զենքերը։ Դա պայթյունների պատճառ է դարձել։

Լիբանանյան բանակի զինծառայողները շրջափակել են դեպքի շրջանը։

Լիբանանում բնակվում են տասնյակ հազարավոր փախստականներ Պաղեստինից, այդ թվում՝ 12 հատուկ ճամբարներում: Բուրջ-էշ-Շիմալի փախստականների ճամբարը ստեղծվել է դեռևս 1955 թվականին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ