copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:17 10-12-2021

Առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան․ Արցախի պետնախարար

Արցախում պատերազմի հետևանքների վերացման ճանապարհին գրանցվել են հաջողություններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ապահովել անվտանգ միջավայր, թեպետ, պարբերաբար գրանցվում են միջադեպեր, որոնք մարդկային կյանքեր են խլում:

«Այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, ինքնին արդեն հաջողություն է այս ժամանակահատվածում: Դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք, շատ աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ, որպեսզի ավելի երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ ունենանք»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Չնայած անվտանգային խնդիրներին ու անորոշություններին, Արցախում հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից: Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում: Արտակ Բեգլարյանի խոսքով, սա ցուցիչ է այն մասին, որ արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել, արարել նույնիսկ անվտանգային ռիսկերի պայմաններում:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Արցախի բնականոն կյանքը վերականգնվել է, բավական սոցիալական, հումանիտար ծրագրեր են իրականացվել: Արդյունքում, քայլ առ քայլ լուծվում են եղած հիմնախնդիրները: Մասնավորապես, Արցախում իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիր: Պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 40 հազար անձ բնակարանային խնդիր ունի:

«Արցախում մեկնարկել է ծրագիր, 3 տարվա ընթացքում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու համար: Մենք փնտրում ենք լուծումներ, որ արցախցի բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան սեփական բնակարանները: Պլանավորում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում 5 հազար բնակարան կառուցել: Հիմա ընթացքում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքները: Դրանք կառուցվում են Ստեփանակերտում: Տարբեր շրջաններում էլ ընթացքի մեջ են 1438 բնակարանի կառուցման աշխատանքները»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Այս տարվա վերջ շահագործման կհանձնվի 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում: Այս ծրագրերն իրականացվում են Արցախի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, Հայաստան համահայկական հիմնադրամի ու որոշ չափով անհատ այլ կազմակերպությունների, բարերարների, շնորհիվ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին