Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 օր առաջ - 16:59 01-06-2026

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին արդիականացումից հետո շահագործման կհանձնվի վաղը

Հունիսի 2-ին Վրաստանի Ախալքալաքի երկաթուղային և լոգիստիկ համալիրում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված տարածաշրջանի ամենակարևոր բեռնափոխադրման երթուղիներից մեկի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) արդիականացված երկաթուղու շահագործման հանձնմանը։

Այս մասին APA-Economics-ին հայտնել են «Ադրբեջանի երկաթուղիներ» (ԱԵ) ընկերությունից։

Տեղեկատվության համաձայն, միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև այդ երկրների երկաթուղային ընկերությունների և նավահանգստային վարչակազմերի ղեկավարները։