copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:35 07-12-2021

Հաագայի դատարանն Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, պետք է պաշտպանի բանտարկյալներին բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց կողմից»,- հայտարարել է դատավորը՝ հրապարակելով Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը:

Որոշմամբ Ադրբեջանից պահանջվում է նաև ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարաձգել քննության առնվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Հիշեցնենք՝ Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել էր ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության մեջ։ Հայաստանը պահանջում էր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների համար՝ հետագա վնասը կանխելու և հասցված վնասը փոխհատուցելու համար։ Հայաստանը նաև միջազգային դատարանին խնդրել էր հրատապ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատանդ պահվող քաղաքացիական անձանց և փակել Բաքվի «Ռազմավարի պուրակը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել