Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:14 04-12-2021

Քաղաքական ելույթը` որպես արվեստի գործ. Գավառի սոպրանոն

Հայաստանում սովորաբար ՏԻՄ ընտրություններն անցնում են համեմատաբար խաղաղ՝ առանց վայրիվերումների։ Հաճախ մայրաքաղաքում այս կամ այն համայնքում ՏԻՄ ընտրությունների մասին իմանում են այն ժամանակ, երբ որևէ արտառոց, հաճախ զավեշտալի դեպք է տեղի ունենում։ Վերջերս էլ ՏԻՄ ընտրությունները նշանավորվում են նախօրեին տեղի ունեցող ձերբակալություններով։

Գավառ խոշորացված համայնքի ընտրությունների մասին երևանցիները և մյուս մարզերի բնակիչներն իմացան ընդամենը մեկ հոլովակից։

Մի աղջիկ, առաջին հայացքից վարդագույն վերարկուով, ամբիոնի առջև մեծ էնտուզիազմով ելույթ է ունենում ու փորձում է ելույթը հնարավորինս տպավորիչ դարձնել։ Ամենայն հավանականությամբ նա կարծում էր, որ տպավորիչն ու ձայնի դեցիբելների աճը դրանք ուղիղ համեմատական մեծություններ են, այդ պատճառով էլ յուրաքանչյուր հաջորդ բառն ասում էր մոտ երկու օկտավա ավելի բարձր տոնայնությամբ։ Աղջկա ելույթը դարձավ վիրուսային ու մի քանի օր շարունակ ֆեյսբուքյան հիթ էր դարձել։ Սակայն նրան գրեթե ոչ ոք չէր ճանաչում։

Oragir. News-ը փորձեց պարզել՝ ով է այդ առեղծվածային կինը, որի մասին խոսում են բոլորը, բայց ոչ ոք գրեթե չի ճանաչում։

Նա Գավառ խոշորացված համայնքում «Գուգրեն Մարտիրոսյան» դաշինքի ընտրացուցակով ներկայացված ավագանու թեկնածուն է՝ Անի Պետոյանը։ Հայտնի չէ, թե ինչ գործունեություն է ծավալել երիտասարդ կինը, սակայն ֆեյսբուքյան հանրությանն այժմ դա քիչ է հետաքրքրում, քանի որ բոլորի հիշողության մեջ նա դեռ երկար կմնա, որպես ՏԻՄ ընտրությունների ամենաազդեցիկ «սոպրանո» ու ամենատպավորիչ, ամեն դեպքում՝ ամենահիշվող ելույթի հեղինակ։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ