copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:02 04-12-2021

Թուրքական լիրայի արժեզրկումը հասել է նոր նվազագույնի. Bloomberg

Դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել է իր պատմական նվազագույնը, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 3-ի առավոտյան, սակարկությունների ժամանակ, թուրքական արժույթը արժեզրկվել է 2%-ով՝ և ԱՄՆ դոլարի դիմաց կազմել 13.89, որը հակառեկորդ է։ Շուկայում կարգավորողի միջամտությունից հետո այն վերադարձել է մինչև 13.4-ի մակարդակի:

Թուրքիայում ինֆլյացիան նոյեմբերին հասել է 21.3%-ի՝ հոկտեմբերի 19.9%-ի դիմաց։ Ինֆլյացիայի աճին նպաստում է էներգառեսուրսների և հումքի թանկացումը, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել են մեկ երրորդով. արտադրողների համար գներն աճել են 54.6%-ով։

Տնտեսագետների խոսքով, ցուցանիշն ամբողջությամբ հաշվի չի առնում նոյեմբերի վերջից սկսված լիրայի արագացված վաճառքը. դեկտեմբերին գնաճն ավելի բարձր կլինի:

Բացի այդ, տարեսկզբից լիրան արժեզրկվել է 45%-ով։ 2021թ.-ին թուրքական լիրան ամենավատ ցուցանիշներն է գրանցել զարգացող տնտեսություն ունեցող երկրների արժույթների շարքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը