copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:06 04-12-2021

Ազգային ժողովը պետք է վավերացնի․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գիշերային այցը խորհրդարան անցել է լարված ու նյարդային մթնոլորտում։ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպմանը Փաշինյանը երբեմն-երբեմն այնպես է գոռգոռացել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում։

Մթնոլորտի շիկացման պատճառն այն է եղել, որ Փաշինյանը ֆրակցիային ասել է, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ավարտից հետո սահմանների ամրագրման միջպետական փաստաթղթի հաստատումը պետք է կատարվի խորհրդարանում, այսինքն՝ յուրաքանչյուր ոք պատասխանատվություն է ստանձնելու Փաշինյանի ընդունած որոշման, պայմանավորվածությունների համար։ Եվ տեղեկացրել են, որ Սոչիի պայմանավորվածությունները կարծես թե չեն պահպանվում` Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, գլխավորապես՝ միջանցքի հարցը։

Մեր տեղեկություններով՝ փաստաթուղթը խորհրդարանով հաստատելու պահանջը Փաշինյանին է պարտադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի վարչապետի անվստահելի գործընկերային պահվածքը, Արեւմուտքի հետ «տակից» խաղեր տալու փորձերը տեսնելով՝ Պուտինը որոշել է բռի մեջ պահել Փաշինյանին եւ ապահովագրվել հետագայում վարչապետի փոփոխությամբ որեւէ պայմանավորվածությունից հրաժարվելու հավանականությունից։ Երկրի օրենսդիր մարմնի վավերացրած ցանկացած թուղթ ավելի վստահելի է, քան մեկ անձի կողմից միանձնյա վավերացվածը: Մանավանդ հայտնի չէ, թե այդ գործընթացներից հետո ինչ ճակատագիր է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները նախատեսվում է հնարավորինս արագ՝ վեց ամսում կյանքի կոչել»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից