copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:16 02-12-2021

Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե որն էր Սյունիք եւ Տավուշ սանավիացիայի միջոցով մեկնելու հրատապությունը, մանավանդ եթե ինքը բժիշկ չէ ու կյանքի-մահվան կռիվ տվող քաղաքացուն հապշտապ բուժօգնություն ցույց տալ չի կարող, Ավանեսյանը խիստ վրդովված տոնով էր արձագանքել․

«Այո, սանավիացիայից եմ օգտվել, ու եթե առաջիկայում էլ անհրաժեշտություն լինի, օգտվելու եմ բոլոր անհրաժեշտ եւ առկա միջոցներից՝ հրատապ կերպով արագ արձագանքման կամ հրատապ հարցերը կարգավորելու համար: Որեւէ արտառոց բան չկա այդ հարցում»։

Մեր մյուս հարցին, թե արդյոք ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմինները դեպքի մասով հարցեր են ուղղել կամ փաստաթղթեր պահանջել նախարարից կամ նախարարությունից, Ավանեսյանը բացառող պատասխան էր տվել։

Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, նախարարի գործողությունների ուսումնասիրության հետագա գործընթացը հանձնարարել էր Քրեական ոստիկանությանը, այսպես ասած՝ 6-րդ վարչությանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել։ Իրավապահները նախարարությունից որոշակի փաստաթղթեր են պահանջել, ընդհուպ նաեւ հիմնավորումը, թե որ դեպքում է նախատեսված օգտվել սանավիացիայից։

Այդ հարցին, ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ էր անդրադարձել՝ կետ առ կետ նշելով, թե հրատապ ինչ դեպքերում կարելի է ուղղաթիռը գործի դնել։ Դրանք են՝ գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքները՝ տրավմատիկ շոկով, պոլիտրավմաները՝ խոշոր ոսկրերի կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներով, էկզոգեն թունավորումները (կենդանիների խայթոցից, դեղորայքային կամ քիմիական նյութերով), մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքները՝ այրվածքային հիվանդությունով, ինֆեկցիոն տոկսիկ շոկով ուղեկցվող հիվանդությունները եւ վիճակները: Ծրագիրը վերաբերում է նաեւ ծննդկաններին, որոնք գտնվում են ծանր վիճակում եւ կարիք ունեն արագ տեղափոխվելու Երեւանի 3-րդ մակարդակի հաստատություններ՝ ծննդալուծման համար:
Նախարարի՝ «Ա» կետից «Բ»-ն հասնելու «օպերացիան», կարծես, այդ հրատապության մեջ չէր մտնում։

Ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրներն էլ փոխանցում են, որ իրավապահներն ինչքան էլ փորփրեն միջադեպն ու փաստեր պահանջեն Առողջապահության նախարարությունից, միեւնույնն է, գործն ի վերջո կարճելու են. քաղաքական հրահանգն այդպիսին է»:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան