Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:35 01-12-2021

ՀԱՊԿ-ը Telegram-ալիք է գործարկել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այժմ արդեն Telegram-ալիք ունի։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք մեր գործընկերներին և հույս ունենք համագործակցել այժմ նաև այդ ձևաչափով»,- ասել է Զախարովան:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: