Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 17:34 29-11-2021

ՀԱՊԿ-ում թուրքական խորհրդի երկրները փաստացի տանում են Ադրբեջանի և Թուրքիայի նույն քաղաքական գիծը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը, որի ժամանակ ընդունվել է «Գործողությունների աշխաբադյան կոնսենսուս» (Ashgabat Consensus for Action) կոչված հռչակագիրը։ Ուշագրավ է այն, որ այդ փաստաթղթում տեղ են գտել ձևակերպումներ եւ պարբերություններ, որոնք լիովին համահունչ են Ադրբեջանի շահերին, և ստորագրվել են անդամ պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի կողմից, բացի Ադրբեջանից, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երեք երկներ՝ ի դեմս Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի, աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ «շնորհավորելով Ադրբեջանին եւ Ադրբեջանի ժողովրդին՝ գրավյալ տարածքների ազատագրման եւ տարածքային ամբողջականության վերականգնման համար»։

Թե ինչո՞ւ են երեք երկրները բացահայտ աջակցում Ադրբեջանին և ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը մասնակից երկրների համար, Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետներ Արթուր Ղազարյանի և Դավիթ Ստեփանյանի հետ։



Արթուր Ղազարյանն ասաց. «Ինչպես գիտեք, դրանք թուրքալեզու երկրների շարքին են դասվում, և չմոռանանք, որ նրանց ավագ եղբայրը Թուրքիան է՝ ի տարբերություն նրա, որ ՌԴ-ն նրանց համար ռազմավարական գործընկեր է։ Բայցևայնպես, քաղաքական շահը թելադրում է, որ իրենք, այո, պետք է շնորհավորեն Ադրբեջանին՝ բարեդրացիական, եղբայրական հարաբերություններ հաստատելու համար, որը մեզ ևս մեկ անգամ զգուշացնում է , որ պետք է զգոն լինել։ Այս փուլում քաղաքական գործընթացներն այնպիսի զարգացում են ապրում, որ հաճախ մենք խորքային չենք գիտակցում, թե ով ում թելն է թելում։ Բայց փաստ է, որ Թուրքիայի գլխավորությամբ հատկապես իսլամադավան երկրները, սկսում են այլ ձևով հանդես գալ, որից կարծես թե թաքուն, ոչ բացահայտ դեմ է հանդիսանում միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նման հանդիպումների ժամանակ նա փորձում է ընդհանուրից չառանձնանալ, այսինքն՝ Իրանն այս ամենի մաս է կազմում դիվանագիտորեն։ Իրանի շահերը, չեն համապատասխանում Թուրքիայի և մնացած երկրների շահերին»,- ասաց նա։



Իսկ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Այստեղ ամեն ինչ պարզ է։ Այդ երկրների մեջից երկուսը, այսպես կոչված թուրքական խորհրդի երկրներն են, և նրանք տանում են փաստացի այն նույն քաղաքական գիծը, որը տանում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Մենք գիտենք, որ վերջերս տեղի է ունեցել այս գագաթնաժողովը, որտեղ ընդլայնվել է կազմակերպությունը, փոխվել է անունը և ստրատեգիան։ Բնականաբար, նոր նշանակությամբ կետեր են նշմարվել, մենք այդ երկրները առաջին հերթին պետք է դիտարկենք ոչ թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներ, կամ, ցավոք սրտի, ՀՀ-ին դաշնակիցներ, այլ թուրքական աշխարհի մի մաս։ Դա է իրականությունը, մենք ուզենք թե չուզենք, այդպես է։ Այդ առումով հայտարարության մեջ ես զարմանալու կարիք չեմ տեսնում։ Ես որևէ գլոբալ փոփոխություն չեմ տեսնում այս ամենի հետևանքով։ Որովհետև այդ նույն գիծն է շարունակողը, այսինքն՝ մինչև այսօր մենք հասկացել ու հասկանում ենք, որ նույն ՀԱՊԿ-ում, ունենք մեկ դաշնակից, որը սիտուատիվ դաշնակից է, այսինքն՝ իրադրությունից ելնելով է մեր դաշնակիցը։ Իհարկե դա Ռուսաստանն է։ Իրականում ոչ՛ Ղազախստանը, ոչ՛ Ղրղզստանը, և ոչ՛ էլ Բելառուսը մեր դաշնակիցները չեն, և դա փաստ է։ Այդ իրականությունը կարող է կոտրվել միայն աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում։ Այսինքն՝ այդ փաստն ադեն կա, այդ ամենը փոփոխության արդյունք չէ, դա պետք է արձագանքենք։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին չի անդամակցում այն բանի համար, որ դաշնակից ունի թուրքական աշխարհի երկրինեի հետ։ Իսկ ՌԴ-ի հետ համագործակցությունը սիմվոլիկ բնույթ է կրում։ Մենք տեսանք, որ երկու անգամ (44-օրյա պատերազմի ժամանակ, և նոյոմբերի 16-ին ադրբեջանական ռազմական ագրեսիային ժամանակ) դիմել ենք Մոսկվային և մեծ հաշվով պատասխան չենք ստացել։ Այս ամենի մեջ ոչ մի նոր բան չկա»,- ասաց նա։

Հավելենք, որ փաստաթղթում խոսվում է նաև Կովկասի խաղաղության և կայուն զարգացման, բարեդրացիական հարաբերությունների հաստատման մասին։ Սակայն այն, որ ՀԱՊԿ երեք երկիր աջակցում է Ադրբեջանին, հրճվանքի ալիք է առաջացրել Ադրբեջանում, որտեղ այն գնահատում են որպես Հայաստանին աջակցությունից զրկում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ