copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:17 26-11-2021

Իզմիրում շարունակվել են Թուրքիայի կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները

Թուրքիայի Իզմիր քաղաքում Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան (DİSK) նոյեմբերի 25-ին հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի կոչ անելով կառավարությանը, գրում է ermenihaber-ը։

Կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ վերջին տնտեսական զարգացումների պատճառով աշխատավորն էլ ավելի է աղքատանալու։

Ակցիայի ընթացքում հնչել են «կառավարության հրաժարական», «համընդհանուր գործադուլ, համընդհանուր դիմադրություն», «Արդարություն և զարգացում» կուսակցություն՝ գերեզման, ժողովուրդ՝ իշխանության» և այլ կարգախոսներ։

«Բավական է արդեն, ցանկանում ենք գոյատևել։ Գործազրկությունը, թանկությունը, գնաճը, կոմունալ ծախսերը կոտրում են մեր մեջքը»,-բողոքել է Մեմիշ Սարըն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը