copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:16 17-10-2021

Միլանում բողոքի ակցիաները ավարտվել են ոստիկանության հետ բախումներով

Միլանում COVID-ի էլեկտրոնային վկայագրերի հակառակորդների չարտոնված բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Այդ մասին գրում է տեղական Corriere della Sera թերթը:

Լրագրողները հայտնում են, որ մոտ 15 հազար մարդ երթ է կազմակերպել քաղաքի կենտրոնում և ամբողջությամբ փակել երթևեկությունը: Ամեն ինչ խաղաղ էր, մինչև մի քանի անարխիստներ որոշել են ներխուժել Լոմբարդիայի շրջանի վարչակազմի շենք: Ոստիկանները ստիպված են եղել նրանց ստիպողաբար հետ մղել:

Անվտանգության աշխատակիցները նշում են, որ ակցիայի արդյունքում հինգ մարդ պետք է բերման ենթարկվեր: Նրանցից մեկը բերման է ենթարկվել: Ինչպես հայտնում է Corriere della Sera-ն, ցույցի ժամանակ վիրավորվել է մեկ աղջիկ:

Իտալիայի տարբեր քաղաքներում ցույցերը շարունակվում են հուլիսի վերջից: Մարդիկ բողոքում են COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման և այսպես կոչված կանաչ անցաթղթերի ներդրման դեմ: Չատվաստված անձանց որոշվել է աշխատանքից հեռացնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում:

Այժմ, Իտալիայի առողջապահության նախարարության տվյալներով, 12 տարեկանից բարձր քաղաքացիների 80,8%-ը պատվաստված է երկրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել