Ավելին 4 տարի առաջ - 22:04 25-11-2021

Արջը պատահաբար պոկել է շեյխի Lamborghini-ի դուռը (տեսանյութ)

Սուպերմեքենաների կոլեկցիոներ, Դուբայի շեյխ Հումայդ Աբդուլահ Ալբուքաիշի տնային արջը պոկել է նրա Lamborghini-ի դուռը։ Հետաքրքիր միջադեպի տեսանյութը հայտնվել է Instagram-ում։

Տեսանյութում Ալբուքաիշը նստած է նարնջագույն Lamborghini Huracan Performante-ում, որի արժեքը կազմում է մոտ 274.000 դոլար և բաց պատուհանից խնձոր է մեկնում կենդանուն։

Մրգով հետաքրքրված արջը ուղևորի նստատեղի կողմից մոտենում է մեքենային ու փորձում ներս բարձրանալ, սակայն կենդանու ծանրության տակ դուռը բացվում է։

«Առանց մեկնաբանություն»,- տեսանյութի տակ գրել է շեյխը։

Այս պահին տեսանյութը հավաքել է ավելի քան 84 հազար դիտում։ Ընդհանուր առմամբ, Ալբուքաիշը 1,9 միլիոն հետևորդ ունի:

Դատելով շեյխի Instagram-ից, նրա տան կենդանաբանական այգում արջից բացի ապրում են վագրեր, առյուծներ և այլ կենդանիներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից