Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:43 25-11-2021

Կորոնավիրուսը հիմնականում տարածում են չպատվաստված մարդիկ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն հայտնել է, թե ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները։ Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ նրանք չպատվաստված մարդիկ են։

«Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր պատվաստվելու իրավունք ունեն, օգտվել այդ հնարավորությունից և անպայման անցնել պատվաստումների ամբողջական ցիկլը»,- ասել է նա։

ԱՀԿ աշխատակիցը նշել է նաև, որ պատվաստումը հատկապես կարևոր է առաջնահերթ խմբերի համար՝ 60 տարեկանից բարձր և թույլ իմունիտետով մարդկանց համար։

Նա նաև հավելել է, որ հետազոտություններն ապացուցել են կիրառվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը։ Օրինակ՝ տարածքի օդափոխումը և դիմակ կրելը ինքնին արդյունավետ են, իսկ երբ զուգակցվում են այլ միջոցառումների հետ, դրանց ազդեցությունը մեծանում է մի քանի անգամ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը