copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:29 25-11-2021

Ուկրաինայի հետ սահմանին «տագնապալի քանակությամբ» ռազմական տեխնիկա է կուտակվում. CIT

Conflict Intelligence Team-ի վերլուծաբանները սոցցանցերում նոր լուսանկարներ և տեսանյութեր են հայտնաբերել, որոնք իբր վկայում են Ուկրաինային սահմանակից շրջանում ռուսական զորքերի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին:

Հետազոտողները նկատել են, որ նոր տեխնիկա է տեղափոխվում Վորոնեժի մարզ, ինչպես նաև Ստավրոպոլից էշելոններ են շարժվում դեպի Ղրիմ։ «Հարկ է նշել, որ, բացի զորքերից, Ուկրաինայի սահմանի մոտ, ըստ երևույթին, տեխնիկա է կուտակվում, ընդ որում՝ տագնապալի քանակությամբ, որը միայն մեծ չափազանցումով կարելի է բացատրվել գործող ստորաբաժանումների վերազինմամբ», - ասվում է հրապարակման մեջ:

Ըստ վերլուծաբանների, զորքերի տեղափոխումը համեմատաբար դանդաղ է ընթանում, սակայն եթե նույն տեմպերով շարունակվի մինչև հունվար, ապա սահմանի մոտ և Ղրիմում զորքերի ընդհանուր թվակազմը զգալիորեն կգերազանցի ապրիլյան ցուցանիշները։

Հետազոտողները համաձայն են հետախուզությունների գնահատականների հետ, որ «ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում հնարավոր գործողության պատրաստվածության հնարավոր է հասնել հաջորդ տարվա սկզբից ոչ շուտ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը