copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:48 25-11-2021

Հայտնի է՝ ով է փոխարինելու Արտակ Դավթյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն կողմնորոշվել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ճակատագրի հարցում. առաջիկայում նա կազատվի աշխատանքից։

Դավթյանին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցություններն ակտիվացան, երբ նոյեմբերի 15-ին վարչապետը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին` նրա փոխարեն նշանակելով փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Sputnik Արմենիան հայտնում է, որ Դավթյանին աշխատանքից հեռացնելու հավանական պատճառներից մեկը «անորակ հրթիռների» քրգործն է, որի շրջանակում, ինչպես հայտնի է, կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Միևնույն ժամանակ սա միակ գործոնը չէ, որը դեր է խաղացել ԳՇ պետին պաշտոնից հեռացնելու հարցում. զորքերում լրջորեն դժգոհ են նրա աշխատանքից։

Դավթյանի փոխարեն իշխանությունն ուզում է նշանակել նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին։ Սակայն պետք է նշել, որ բանակում ամենևին էլ հիացած չեն նաև նոր թեկնածուով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում